Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մեր դեմ գործում է թշնամական համակարգ

Մեր դեմ գործում է թշնամական համակարգ
17.10.2025 | 12:53

Քանիցս ասել եմ` մեր դեմ գործում է համակարգ։ Համակարգի դեմ հնարավոր է պայքարել միայն համակարգով։

Համակարգին կարող է հաղթել համակարգը, էպիզոդիկ, առանց երկարաժամկետ տրամաբանական հաջորդականության պայքարը միշտ լինելու է դատապարտված։

Մեր դեմ գործում է թշնամական համակարգ, որի նպատակը մեր արժեքները, մեր ազգային երազանքները, իղձերը թաղելն է թշնամական մուրճի ու զնդանի արանքում։

Մենք կարող ենք հաղթել, երբ համակարգին համադրենք ո՛չ թե անհատ, այլ համակարգ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ